Կիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չոնգը, Հարավային Կորեայի պաշտոնյաներին համեմատել է շների հետ և պարտություն է խոստացել Հարավային Կորեային, եթե նա որոշի ռազմական գործողություններ ձեռնարկել ԿԺԴՀ-ի դեմ:
Այս մասին հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Վախեցած շունը լավ է հաչում, բայց վերջերս կորեական հանցախմբի ղեկավարներն իրենց հաչոցով անցել են բոլոր սահմանները: Եթե նրանք, հենվելով իրենց տիրոջ վրա, փորձեն ռազմական գործողություններ ձեռնարկել մեր դեմ, նրանք անմիջապես կկործանվեն»,- ասել է Կի: Յո Չոնգը: