Ժողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«Ժողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ, ի՞նչնէ մտահոգողը»,-ասաց Վահե Ղազարյանը։
Գյուղացիներից մեկն ասաց՝ ճանապարհն անցնել է իրենց գյուղի տարածքով, ինչի հետևանքով իրենց տները, հողերը հայտնվելու են վտանգի ներքո։
«Ես մի բան կարող եմ ասել, ինչ ասել է մարզպետը, ճիշտ է ասել։ Ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացվել են։ Սահմանազատման աշխատանքներին դուք էլ եք մասնակցելու։ Ձեր հետևում ոչ մի բան չի լինելու, ընդհրկելու ենք համայնքի բնակիչներին»,-ասաց Ղալումյանը։
«Եթե գյուղացին ասի՝ սահմանն անցնելու է ըստեղով, դուք հի՞մք եք ընդունելու։ Սա լոկալ խնդիր չի»,-արձագանքեց Սուրեն Պետրոսյանը։
«Ձեր հետևից սև գործ անող չկա, ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա։ Սուրեն, եկել եմ ես կիրանցու հետ խոսեմ»,-ասաց ՆԳ նախարարը։