Հայաստանի Կոմկուսը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՈւկրաինայի զինված ուժերը խուճապի մեջ են. ռուսական բանակը Խարկովի մարզի տարածքից ավելի քան 200 քկմ ազատագրել է. Խարկովի մարզի Ռուսաստանի վարչակազմի ղեկավարԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն պարզաբանել էՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան«Այս աշխատանքը կարևոր է». ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանինԱդրբեջանի ռազմական հարձակման հետևանքով աշխարհն ականատես եղավ ԼՂ բնակչության բռնի տեղահանմանը․ Միրզոյան«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ«Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը ցավում է երեկվա միջադեպի մասին. Armlur.am
Ովքե՞ր էին Կիրանցի հացատանը դիմակավորված «ախռանայով» «սուրճ խմող» հյուրերը (տեսանյութ)
Մենք հիմա ունենք ձախողված պետություն. Դավիթ Ափոյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամՏիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներինՍտեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միությունԱրթիկում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էԹnւրքի առաջ ծնկածը չպիտի մեր վարչապետը լինի. Տիգրանաշենում գիտեն՝ Կիրանցից հետn իրենց hերթն էՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանըՄենք չենք շտապում, ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Սրբազան (տեսանյութ)30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». հայտարարությունԱկտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության. ԱնանյանՓորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ ՍրբազանԱլիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան«Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըՍերգեյ Շոյգուին միայն երկրորդ անգամից են թույլ տվել մասնակցել Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց գյուղում փակ հանդիպում է անցկացնում գյուղացիների հետ․ Գառնիկ Դանիելյանը Կիրանցում է
Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ Արման Եղոյանի նկատմամբ. Հրանտ ԲագրատյանՊուտինն ու Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԲագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու. ՈւՂԻՂՄեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է. Կիրանցի բնակիչ. «Հրապարակ»Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան«ԴՕԿ» կուսակցությունը չի մասնակցի Բագրատ սրբազանի կողմից հրավիրված ժողովինՏեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետՈւժգին փոթորիկ Տեխասում. կան զոհեր և վիրավորներ Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքովՄենք պատրաստ ենք Ղարաբաղում գյուղատնտեսական քաղաք կառուցել. ԼուկաշենկոՊարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժածՂրիմում պայթյուններ են որոտացելՊատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում (լուսանկարներ)

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվի բնակչության անվտանգությունը

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ։

Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։

Նախ, ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։

Տարածաշրջանում իրական և կայուն խաղաղություն կարող է կայանալ բացառապես ուժի գործադրման և դրա սպառնալիքների բացառման պայմաններում։ Մինչդեռ, Ադրբեջանի կողմից որևէ իրական և գործուն քայլեր չեն գործադրվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարբեր թվականների հարձակումների և ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում օկուպացված դարձած տարածքներից   (ինչպես դեռևս 1990-ականներից, այնպես 2021-2022 թվականների ընթացքում հարձակումների արդյունքում) զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ։

Ըստ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հայտարարությունների՝ սահմանագծման գործընթացները կատարվում են Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) շրջանակներում գործող վարչական սահմանները պետական սահման դարձնելու սկզբունքից ելնելով՝ uti possidetis սկզբունքին համահունչ։ Միևնույն ժամանակ, օրերս ՀՀ արտաքին գործերի նախարարը հերթական անգամ հաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խուսափում է հստակ հաստատել, որ առաջնորդվելու է ԽՍՀՄ-ից ժառանգած վարչական սահմաններով և հանդիսանալ այդ սահմանների իրավահաջորդը։ Սահմանների՝ վարչական, թե պետական, իրավահաջորդության անկյունաքարային սկզբունքի շուրջ գրավոր համաձայնության բացակայության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակագրով Առաջին հանրապետության իրավահաջորդ հանդիսանալու, որով Հայաստանից տարածքային նկրտումների հիմք է ստեղծում,  և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Արևմտյան Ադրբեջան ներկայացնող խոսույթների ակտիվ զարգացման պայմաններում լեգիտիմ սահմանազատում չի կարող ընթանալ։

Ավելին, սահմանագծումը կատարվում է առանց  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման, այլ իրականացվում է սահմանազատման հանձնաժողովների համաձայնության հիման վրա, որոնք դեռևս չունեն հստակ և նախապես ընդունված լիազորությունների շրջանակ և աշխատանքային կանոնակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրավաչափ գործընթաց համարվել չի կարող։

Նշված եղանակով սահմանազատումը հակասում է հենց ՀՀ ներպետական օրենսդրությանը և կառավարության կողմից որդեգրած մոտեցումներին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման առնչությամբ։ Մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ «քանի որ սահմանագծման ողջ ուրվագծի համաձայնեցումը չի ավարտվել և չի հաստատվել օրենսդիր մարմինների կողմից, համաձայնեցված հատվածները չեն համարվում վերջնական համաձայնեցված»։

Ավելին, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը պահանջում է, որ պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության.

բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.

գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության.

դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:

Ներկայումս ընթացող սահմանագծման գործընթացները հիմնված չեն ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վրա, քանի որ պայմանավորվածությունների մաս չի կազմում ՀՀ տարածքի դեօկուպացիան, իրականացվում է ուժի սպառնալիքով։ Չի ապահովվում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններվ ստանձնած ՀՀ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովումը հրամայական է։

ՀՀ կառավարության ղեկավարի կողմից նշվել է, որ ըստ պայմանավորվածության՝ սահմանագծվող սահմանի երկու կողմերում տեղակայվելու են պետությունների սահմանապահ զորքերի ծառայողները։

Հաշվի առնելով Ադրբեջանի բազմիցս փաստագրված, այդ թվում՝ միջազգային ատյանների կողմից հաստատված հայատյաց քաղաքականությունը և դրա շարունակական տարածումը, այդ թվում՝ երեխաների շրջանում ուսումնական հաստատություններում կրթության միջոցով, ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին տարիներին հայազգի անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության սպանությունները, ներառյալ՝ գլխատման, գնդակահարության միջոցով, խոշտանգումները, ուղիղ թիրախավորումները, հայկական մշակութային ժառանգության շարունակական ավիրումներն ու հայկակականության հետքի վերացումը, Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանումը հայրենիքից և բոլոր սահմռկեցուցիչ հանցագործությունների համար տոտալ անպատժելիությունը, ադրբեջանական  ուժերի, այդ թվում՝ սահմանապահ տեղակայումը խաղաղ բնակչության կենսական տարածքների անմիջական հարևանությամբ լրջագույն և իրական անվտանգային ռիսկեր է ստեղծում։  Ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազեռծած պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայողների կողմից առերևույթ պատերազմական հանցագործությունների կատարման բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ ռազմագերիների սպանություն, դիակների խեղում, խոշտանգումներ, հայ զինծառայողների մի խումբ դեռևս համարվում է անհայտ կորած սահմանապահ զորքերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո։

Ավելին, 2020 թվականից ի վեր ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակիչների նկատմամբ կատարված անօրինական գործողությունները և հանցագործությունները, ներառյալ գյուղերի և տների ուղղությամբ դիտավորյալ կրակոցները, վերջինը՝ 2024թ․ ապրիլի 9-ին, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումները, կենդանիների գողության դեպքերը, Գորիս – Կապան ճանապարհի փակելը, ճանապարհով երթևեկող անձանց, այդ թվում՝ երեխաներին վախեցնելը, և այլ անվտանգային սպառնալիքները նույն իրավիճակը Տավուշի մարզում կրկնվելու իրական հնարավորության մասին են հուշում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհն անցնելու է ենթադրյալ ադրբեջանական տարածքներով, արդբեջանական զորքերը անմիջականորեն տեղակայվելու են քաղաքացիական բնակչության տներին կից, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, դպրոցները լինելու են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո, այդ  թվում՝ օրինակ Կիրանց գյուղի դպրոցը ենթադրյալ ադրբեջանական սահմանից հեռու է լինելու ընդամենը 70մետր։ Սահմանագծման արդյունքներով մի շարք քաղաքացիների սեփականությունը, այդ թվում՝ տները, հողատարածքները հայտնվելու են ենթադրյալ ադրբեջանական տարածքում կամ անմիջապես սահմանին կից՝ անհնարին դարձնելով սեփականության օգտագործումը։

Անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ի դեմս՝ վարչապետի, չեն բացառում Ադրբեջանի կողմից այլ սպառնալիքների և ռազմական ուժի գործադրման հավանականությունը սահմանագծումից հետո անգամ, ինչի պարագայում հրամայական է դառնում սահմանազատման և սահմանագծման գործընթացում միջազգային իրավունքի և ընդունված փորձի ու սկզբունքների կիրառումը։

Միաժամանակ, միջպետական ճանապարհի օգտագործման անհնարինության պայմաններում ինչպես Կիրանց, այնպես էլ Ոսկեպար և Կայան գյուղերի բնակիչները կանգնած են շրջափակման վտանգի առաջ, ինչն էական ռիսկեր է ստեղծելու բնակչության անվտանգ միջավայրում կենսագործունեության համար՝ վտանգելով նշված գյուղերի բնակիչների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, կրթության, առողջության և այլ իրավունքները։ Նման իրական անվտանգային ռիսկերի առկայության պայմաններում գյուղերը կարող են դատարկվել։ Նման պայմաններում բարձր հավանականություն կա, որ նշված գյուղերի բնակչությունը կլքի իրենց մշտական բնակության վայրը՝ երեխաների անվտանգության լուրջ սպառնալիքներ ունենալու ու կրթության իրավունքը պատշաճ ապահովելու անհնարինության պայմաններում։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կառավարության և գործող իշխանության, պարտավորություն է կրում երաշխավորելու նշված գյուղերի բնակիչների անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը։

Այս առնչությամբ, հատկապես, ՀՀ ոստիկանության կողմից վերջին օրերին Կիրանց գյուղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրման, խաղաղ ցուցարարների ապօրինի բերման ենթարկելու դեպքերն անընդունելի են։ Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է ապահովել բնակիչների և յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, պահպանելու հասարակական անվտանգությունը։ Բնակիչների արդարացի մտահոգությունների բարձրաձայնման և պայքարի ճնշումը ոստիկանության ուժերի կողմից իրավաչափ չէ, և ունակ է առավել մեծ անպաշտպանության և անվստահության զգացողություն առաջացնել բնակիչների շրջանում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարությունից․

  • Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու գործընթացում հիմնվել Միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, խստիվ պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջները։
  • Սահմանազատման և սահմանագծման գործընթացում երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները և անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները՝ իրենց բնակավայրերում անձանց անվտանգ և արժանապատիվ բնակվելու իրավունքի երաշխավորման համար։
  • Վերանայել Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի և աշխատանքային խմբերի կազմը՝ ներգրավելով միջազգային իրավունքի մասնագետների, քարտեզագիրների և այլ վերաբերելի մասնագետների։
  • Սահմանագծման գործընթացներում հանրության համար ապահովել թափանցիկություն, կանխատեսելիություն և որոշակիություն, այդ թվում՝ սահմանագծման սկզբունքների և կիրառվող գործիքների վերաբերյալ։
  • Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը։

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան