ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street Journal
Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց պահանջում է Իսրայելի կողմից Պաղեստինի ճանաչումը, գրում է The Wall Street Journal-ը։
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առաջ է քաշում երկարաժամկետ դիվանագիտական համաձայնագիր առաջիկա ամիսներին, որը կստիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նոր պարտավորություններ ստանձնել Պաղեստինի պետականության հանդեպ՝ Էր Ռիադի կողմից դիվանագիտական ճանաչման դիմաց:
Որպես Իսրայելի ճանաչման խթան՝ Սպիտակ տունն առաջարկում է Էր Ռիադին ավելի պաշտոնական պաշտպանական հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի հետ, քաղաքացիական միջուկային էներգիայի ձեռքբերման օգնությունը և պաղեստինյան պետության ստեղծման նոր ջանքերը բոլորն այն փաթեթի մի մասն են, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, գտնվում է վերջնական փուլում:
Երկարաժամկետ պլանը Բայդենին հնարավորություն է տալիս դիվանագիտական բեկում մտցնել իր վերընտրական քարոզարշավի ֆոնին, գրում է թերթը։