Իսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածի վրաԱՄՆ-ը պատմել է, թե ինչպես են պատրաստվում Չինաստանի հետ հակամարտությանՉինաստանն ու Ֆրանսիան ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համարԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վեճի են բռնվել․ երկու երիտասարդներ են դանակահարվել Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Նիկոլական ողջ սեգմենտը փորձում է սևացնել Բագրատ Սրբազանին, վախեցած են․ Մելիքյան ԿԳՄՍՆ-ում «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» համաժողով են անցկացրել Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել․ քաղաքացին արգելափակվել է, կա տուժած
ՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության երթին․ հզոր Հայաստանը ցանկությունն է մեր նահատակների․ Բեգլարյան Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Համասը հավանություն է տվել Եգիպտոսի խաղաղության առաջարկինՓաշինյանի ասածը, թե Քոչարյանի վերադարձի համար է Շարժումը, անհեթեթություն է (տեսանյութ) Ճշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը. Ոսկանյան Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին. Առաքելյան ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է բռնահանված արցախցիների աջակցության նոր ծրագիր Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում սահմանազատման աշխատանքները առայժմ դադարել են, ըստ Փաշինյանի՝ դեռ սյուներ կան դրվելու Կառավարության նիստը կանցկացվի վաղը Եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը, պարտավոր ենք գնալ Եկեղեցու կանչով Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. մեքենան՝ բաժանարար գոտու արգելապատնեշներին Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ՈՒՂԻՂՀերոսներ տված ծնողները՝ սրբազան պայքարի առաջնագծում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց՝ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին»․ Հակոբյան Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը Որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հայաստանը «թուրքի նոքյարների» չի վերածվելու, սրանք ուզում են, որ մենք մոռանանք Արցախն ու ՀՀ-ն (տեսանյութ) Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Մեր նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը Հայաստանում․ Փաշինյանը՝ Ուրսոյին Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստինՎլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը
Արմավիրում վթարային ջրանջատում կլինիՓաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու Ռուսաստանը Ղրիմի կամրջի փոխարեն այլընտրանքքային ճանապարհ է գտելԱյսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր․ Սուրեն ՍուրենյանցՍա, ոչ թե, Նիկոլի ասած՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց․ Արտակ ԶաքարյանՀանրապետության լեռնային մարզերի բարձրություններում գիշերը սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)

ԱՊՀ ԱԳ նախարարների համատեղ նիստով հայտարարություն է ընդունվել

ԱՊՀ արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից․

«Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները,

վերահաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի գծով ընդունված բանաձևերում, ինչպես նաև լրագրողների մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում երաշխիքների ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումներում ամրագրված սկզբունքներին,

հաշվի առնելով տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին 1992 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագրի, ԱՊՀ մասնակից պետությունների ազգային լրատվական գործակալությունների նյութերի փոխանակման մասին 2003 թվականի սեպտեմբերի 18-ի համաձայնագրի եւ ԱՊՀ այլ պետություններում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող թղթակցի կարգավիճակի մասին 2004 թվականի ապրիլի 16-ի կոնվենցիայի դրույթները,

դիտարկելով տեղեկատվության տարածման ազատությունը և քաղաքացիների հասանելիության ազատությունը՝ որպես փոխադարձ վստահության ամրապնդման պայման և գործիք,

կարևորելով ազգային օրենսդրություններին համապատասխան լրագրողներին և ԶԼՄ-ների աշխատողներին ազատ, անկախ և անվտանգ աշխատելու հնարավորության ապահովումը, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավատարմագրման պետությունների քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական աղբյուրների հասանելիության ապահովումը, մամուլի ասուլիսներին և նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցությունը,

ձգտելով նպաստել միջազգային հանրությունում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին օբյեկտիվ և ամբողջական պատկերացումների ձևավորմանը,

պնդելով լրագրողների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիությունը՝ կապված նրանց փոխանցված և ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվության հետ, բացառությամբ հավատարմագրման երկրի օրենսդրության խախտման դեպքերի,

կողմ են լրագրողների և զանգվածային լրատվության միջոցների աշխատողների անվտանգության ապահովման անհրաժեշտությանը։ 

Նշում են, որ կարծիքի ազատության, դրա արտահայտման և բաց տեղեկատվության հասանելիության իրավունքը ժամանակակից հասարակության կարևորագույն բաղադրիչներն են, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հիմնարար փաստաթղթերով,

հավատարմություն են հայտնում, որ զինված հակամարտությունների շրջաններում գործուղումների մեջ գտնվող լրագրողները, ԶԼՄ-ների աշխատողները միջազգային իրավունքին համապատասխան դիտարկվում են որպես քաղաքացիական անձինք և պաշտպանությունից օգտվում են որպես այդպիսին,

հաստատում են հավատարմագրման պետության տարածքում ազատ տեղաշարժի իրավունքների պահպանման կարևորությունը, բացառությամբ այն շրջանների և օբյեկտների, որոնց այցելության համար սահմանված է հատուկ կարգ՝ ազգային օրենսդրությանը համապատասխան,

հանդես են գալիս ի պաշտպանություն ԶԼՄ-ների իրավունքների և դրանց բազմակարծության ապահովման, նշում են ԶԼՄ-ների և լրագրողների կողմից իրենց մասնագիտական գործունեության իրականացման անհիմն արգելքների կիրառման անթույլատրելիությունը,

կոչ են անում մասնագիտացված ունիվերսալ եւ տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաեւ մասնագիտացված ինստիտուտներին հանդես գալ լրագրողների, ԶԼՄ-ների աշխատակիցների եւ նրանց հետ կապված անձնակազմի դեմ հանցագործությունների անպատժելիության դեմ, գործել հավասար հնարավորությունների եւ անկողմնակալության սկզբունքի հիման վրա,

անթույլատրելի են համարում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության գործողություններն ու ուժի կիրառման սպառնալիքները և կոչ են անում հանցագործությունների արդար և անկողմնակալ քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու,

կոչ են անում բոլոր շահագրգիռ գործընկերներին միավորել ջանքերը՝ հասնելու լրագրողների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակին, ինչպես նաև պաշտպանելու յուրաքանչյուր քաղաքացու հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը,

առաջարկում են պետություններին կամավոր հիմունքներով, ազգային օրենսդրություններին համապատասխան, տեղեկատվություն փոխանակել լրագրողների նկատմամբ հարձակման և բռնության դեպքերի մասին։

ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարները կարևորում են՝

Համագործակցության մասնակից պետություններում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների ԶԼՄ-ների օբյեկտիվ և համակողմանի լուսաբանմանը հետագա աջակցություն, հանրությանը հասանելի դարձնել տարաբնույթ տեղեկատվություն, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին համոզվել փաստերի արժանահավատության մեջ և օբյեկտիվորեն գնահատել իրադարձությունները,

տեղեկատվական միջավայրում միավորող դրական օրակարգի ձևավորման, ազգամիջյան և կրոնական երկպառակություն հրահրող նորությունների, ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակության ծրագրերի տարածման կանխարգելման,

հավատարմագրման երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին, մամուլի ասուլիսներին և նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցելու համար լրագրողներին հավասար իրավունքներ տրամադրելու համար,

իրենց աշխատանքը կատարող լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր պայմանների ստեղծում և ապահովում, ներառյալ՝ ցանկացած սկզբունքով լրագրողների իրավունքների ոտնահարում թույլ չտալը,

լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բոլոր հարձակումների և բռնությունների դատապարտում՝ առանց որևէ տարբերության,

լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ կատարված հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ քայլերի իրականացում;

բռնության, հետապնդումների և սպառնալիքների առջև կանգնած լրագրողներին իրավական, հոգեբանական, ֆինանսական աջակցության տրամադրում:

ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարները մտադիր են աջակցել՝

զինված հակամարտությունների, հակաահաբեկչական գործողությունների, տարերային աղետների լուսաբանման պայմաններում լրագրողների սեփական անվտանգության ապահովման հմտությունների ուսուցման ոլորտում համագործակցության ամրապնդմանը,

փոխգործակցության զարգացմանը՝ նպատակ ունենալով պաշտպանել լրագրողներին համացանցում հետապնդումներից, այդ թվում՝ հակաիրավական գործողություններից, որոնք խոչընդոտում են լրագրողներին կատարել իրենց օրինական մասնագիտական գործունեությունը,

պարբերաբար իրականացնել լրագրողների և ԶԼՄ-ների անվտանգության ապահովման ոլորտում լավագույն փորձի և փորձի փոխանակում, այդ թվում ՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված նոր մարտահրավերների առնչությամբ,

լրագրողների անվտանգության ապահովման գործում միջազգային մակարդակով համագործակցության արդյունավետության բարձրացմանը՝ առանց որևէ տարբերության»,- ասվում է հայտարարության մեջ։