ՀՀ–ն Մեծ Բրիտանիայում դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակել
ՀՀ կառավարությունը Մեծ Բրիտանիայում դեսպանությանը կից ռազմական կցորդ է նշանակել։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունը զարգանում է և ներառում է նաև բրիտանացի սպաների կողմից անցկացվող հրամանատարական դասընթացները, մասնակցությունը միջազգային խաղաղապահ զորախմբերին, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական խորհրդատվությունները, որոնք տեղի են ունենում ամեն տարի:
Համագործակցությունն իրականացվում է 2004 թ. ստորագրված հուշագրի հիման վրա: