Եթե որոշում կայացվի, որ ՀՀ վարչապետը մասնակցելու է Պուտինի երդմնակալությանը, ապա հայտարարություն կարվի. ԱԳՆ
Եթե այդ մասին որոշում կայացվի, հայտարարություն կարվի։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Նա մեկնաբանությունների համար կոչ արեց դիմել Հայաստանի վարչապետի գրասենյակ։