Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-նԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիՓաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. ՂազարյանԴեպի Երևան երթը կմեկնարկի Սևանի թերակղզու խաչմերուկից՝ 11։00-ինԱյսօր՝ ժամը 10։00-ին, «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տավուշի հատվածի «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է․ ԹաթոյանՀայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ ԱնանյանՁեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ ՍրբազանԻնչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018թ․-ին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների․ ԱբրահամյանԱրարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանըՍա ժողովրդի, ժողովրդային, պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ո՞ւր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. մի՞թե, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. ԻշխանյանԹերթում եմ ադրբեջանական և դե-ֆակտո իշխանություններին ծառայող հայկական մամուլը, մեկից մեկ նույն ատելությունն ու քարոզ է հայերի նկատմամբ. թյուրքագետՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (տեսանյութ) Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվիՓաշինյանն ասում է՝ պիտի առանց 3-րդ կողմի ապրենք տարածաշրջանում․ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել․ Արմեն Աշոտյան Իշխանական կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Պատկերացրեք՝ ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել, եթե Նիկոլն իշխանազրկվեր 2020-ին Մեքենաների հոսքը չի դադարում դեպի Հաղարծնի վանք. քաղաքացիները միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մենք մի ազգի զավակ ենք, որն իրավունք չունի խեղճանալու․ Սրբազանի խոսքը՝ Հաղարծինի վանքից 2018 թ.-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Հայության մի մեծ հատված իր վիրավոր ոգու պահանջը լրացնելու կարիք ունի․ Աստված օգնական մեր ժողովրդին․ Զաքարյան Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը օկուպացված Ակնայում հետևել է ականազերծման գործընթացին Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Հիշեցրե'ք, որ հային բնորոշ է արժանապատիվ մեռնելը, քան խայտառակված ապրելը. նամակ` Սրբազանին (տեսանյութ) Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժնից․ Ռուբեն Մելիքյան Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե'ք, միացե'ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. մեքենան մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Վահե ՀովհաննիսյանԲագրատ Սրբազանի շարժումը երթով գալիս է Երևան (օր 1)․ ՈՒՂԻՂ
Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան
Շարժումը պետք է հաշտեցնի հասարակությանը, ականջալո՛ւր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր (տեսանյութ) Սրբազանը՝ գառնուկներով, շարժվում է Երևան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում․ Աշոտյան Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Աբրահամյան Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՀետևյալ հասցեներում լույս չի լինիԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանըՀանրապետությունում տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Մամուլ

Ինչո՞ւ «կեցցե», գուցե «ելա՞կ» կամ «դըմփ-դըմփ-հո՞ւ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե մեկնումեկը մտադրվեր մի սպանիչ պամֆլետ գրել փաշինյանական իշխանության «բանակային ռեֆորմների» մասին, ապա հաստատ չէր կարողանա ավելի ծաղրական բան մոգոնել, քան հենց փաշինյանական իշխանությունը: Բանից պարզվեց, որ «հուժկու բարեփոխումները» հանգել են, օրինակ՝ հրամանատարին ողջունելիս «ուռա՜»-ի փոխարեն «կեցցե՜» բացականչելուն: Չնայած, դա առանձնապես չզարմացրեց, որովհետև մենք դեռ երկու ամիս առաջ էինք մեր ընթերցողներին տեղեկացրել, որ Հայաստանի, այսպես ասած, «ՆԱՏՕ-ացման» և «հակառուսաստանացման» ծիրի մեջ նման փոփոխություն են նախատեսել: Եվ ահա, երկու ամիս անց, փաստորեն, նաև պաշտոնապես հաստատվեց նշված տեղեկությունը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Խնդիրն այն է, որ իրենց այդ «մանր» քայլը իշխանության ներկայացուցիչները փորձում են շեղել այլ ուղղությամբ՝ բերելով զանազան պատճառաբանություններ, թե՝ «ուռա»-ն խորհրդային բանակից է մնացել ու նման բաներ: «Փակագծերում» նշենք, որ մինչև Խորհրդային Միությունը կձևավորվեր, հայկական բանակը, օրինակ՝ «հուռա՜» է բացականչել: Դա նույնիսկ Գարեգին Նժդեհին նվիրված երգում է «ամրագրված», ի դեպ: Այսինքն, եթե «ուռա»-ն սովետական էր, ապա կարելի էր և «հուռա»-ն վերցնել (վերականգնել): Բայց դա էլ մի կողմ:

Վերջիվերջո, բանակի վիճակն ու մարտունակությունը հրամանատարին ողջունելիս արտաբերվող բացականչությամբ չի որոշվում: Դա «մանրուք» է, բայց սատանան էլ, ինչպես հայտնի է, մանրուքների մեջ է: Ինքնին հասկանալի է, որ փաշինյանական «հուժկու բարեփոխումները» հիմնականում բանակը՝ պետականության հիմնական պատվարը վերջնականորեն փլուզելու նպատակ ունի: Այս «ուռա»-«կեցցե»-ն ավելի շուտ դրա խորհրդանշական մասն է: Ինչպես ժամանակին նույն փաշինյանականները «կլուբնիկ-կոտլետով» էին գլուխ գովում, իսկ թե ինչ եղավ հետո, հանրահայտ է: Իսկ առհասարակ, հրամանատարին ողջունելիս որպես ի՞նչ է հնչելու «կեցցե»-ն: Ո՞վ «կեցցե»: Հրամանատա՞րը: Որ՝ ի՞նչ:

Այդ հրամանատարները պիտի զինվորներին ասեն՝ «կեցցես» (կեցցեք), երբ նրանք հստակ կատարում են մարտական առաջադրանքը: Լսեք, իսկ գուցե բացականչեն՝ «ելա՞կ»: Ինչո՞ւ ոչ՝ և՛ հնչեղ է, և՛ հյութեղ, և՛ լրիվ փաշինյանական «գաղափարիզմի» մեջ է: Թեպետ, վերջին տառի որոշակի արտասանության դեպքում կարող է ընկալվել որպես ելնելու կոչ, այսինքն՝ հրաժարականի պահանջ: Չէ՛, «ելակը» հանեցինք: Իսկ գուցե բացականչեն՝ «փա՞ռք»: Ինչո՞ւ ոչ: Չնայած, երևի ամենահարմար տարբերակը «դըմփ-դըմփհու»-ն է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: