36 մլդ դրամ Երևանում նոր ճանապարհ կառուցելու համար` Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի (տեսանյութ)
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի, Աճառյան փողոցից՝ Ռուբինյանց փողոց, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող նոր ճանապարհը կունենա 2,5կմ երկարությունը։ Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը։ Ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 36մ լրդ դրամ, շինարարությունը կտևի մոտ 4 տարի։