Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Բլինկեն
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները իրենց նպատակն են համարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության նախադրյալների ստեղծումը՝ նրան լրացուցիչ աջակցություն առաջարկելով։
Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը։
«Մենք անցկացրել ենք ՆԱՏՕ-Ուկրաինա երկրորդ խորհուրդը: Մենք վերահաստատում ենք, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է: Այժմ մեր նպատակն է կամուրջ ստեղծել Ուկրաինայի համար լիիրավ անդամակցության համար՝ առաջարկելով նրան լրացուցիչ աջակցություն և սերտ համագործակցություն, քանի որ Ուկրաինան ձեռնարկում է բարեփոխումները, որն անհրաժեշտ է միանալ դաշինքին»,- ասել է Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև պնդել է, որ Ուկրաինան ներկայումս գտնվում է ֆինանսական և ռազմական անկախության ճանապարհին։