Հարձակման արդյունքում վիրավորվել է ՌԴ Մուրմանսկի շրջանի նահանգապետը
Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսը վիրավորվել է ստամոքսից՝ տեղի բնակիչների հետ Ապաատիում հանդիպումից հետո, լրագրողին հայտնել են շրջանի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Անդրեյ Չիբիսի վիճակը հարձակումից հետո գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ ընդունվել է Չիբիսը։
Մուրմանսկի շրջանի նահանգապետի վրա հարձակվողի անունը Ալեքսանդր Բիդանով է, նա 42 տարեկան է։
Նա ոստիկաններին ասել է, որ իր գլխում մի ձայն ասում է, որ պետք է կատարի հանցագործությունը: Ձերբակալության ժամանակ Ազգային գվարդիան վիրավորել է Բիդանովին ոտքից։