Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը. Էրդողան
Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը ինչպես իր տարածքում, այնպես էլ մերձակա տարածաշրջանում, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք վճռական ենք ցույց տալու բոլորին, որ Թուրքիայի և տարածաշրջանի ապագայում ահաբեկչության տեղ չկա։ Մեր վճռականությունն էլ ավելի ամրապնդվեց վերջին ընտրություններով։ Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները մեր ազգի թշնամիներն են»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նախապես հայտարարել էր, որ ամռանը հանրապետությունը վերահսկողության տակ կվերցնի Իրաքի հետ սահմանային ողջ գիծը և կավարտի աշխատանքը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Նա ընդգծել է, որ Անկարան թույլ չի տա, որ թուրքական սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծվի։