Ֆինլանդիան սկսել է ռազմական տեխնիկա պահել ՆորվեգիայումԻսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում պաղեստինցիներին հեռանալ Ռաֆահ քաղաքիցԳոյության պայքարն այդ ե՞րբ դարձավ դասական քաղաքական իրադարձություն․ Բաբայան
Նիկոլը սադրանքների դիմելով հույս ունի, թե ՌԴ-ն 1-ինը հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին․ Աշոտյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է երթը Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անպատվության դարաշրջան․ զինվորի կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են ՀՀ դարպասները․ Ոսկանյան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Ուկրաինան կոչ է անում ներգրավել արևմտյան զորքեր բերել ՈւկրաինաՀայաստանը չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Համասը Իսրայելին փոխզիջում է առաջարկումԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր ապավինած, բայց խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ ԶաքարյանՏավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ՀՀ իշխանությունը ժողովրդին ծեծում, ահաբեկում է (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Վարչակազմը քաղաքացիների լեգիտիմ անհանգստությունը ներկայացնում է որպես իշխանափոխության համար պայքար Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում․ հայտարարություն՝ ուղղված դեսպաններին Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մետաղական արգելափակոցներն են վերականգնվում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (տեսանյութ) «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածելՍրբազան պայքար, շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Հայկական գյուղերից հրաժարվելը նվազեցնելու է քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացել Կիպրահայոց թեմն աջակցում է «Տավուշի» շարժմանը, կոչ է անում իշխանությանը հրաժարվել զիջումներից Իշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարություն Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել․ Ուշակովը՝ մայիսի 9-ին կայանալիք շքերթի մասին Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ) Մեր փոխհատուցումը տվեք, էս գյուղն էլ վերցրեք․ էդպես ասե՞ին գյուղացիները․ սահմանազատում անելուն ձև կա (տեսանյութ) Տարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը կնախագահի Մոսկվայում ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Վարդապետյան Ծափեր, ողջույններ ու խաղաղության աղավնիներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Հրազդան (տեսանյութ)
Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ կառավարություն
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուսՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը սատարում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և կոչ անում բոլորին միանալԴոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել ենԸնդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահՇարժումը մի կարևոր նվաճում այն արդեն ունի՝ Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է․ Սուրեն ՍուրենյանցՍամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ Hetq.amՏավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն ՄանուկյանԵս վստահ եմ, որ Երևանի և Բուդապեշտի միջև չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից. Միրզոյանը` Բուդապեշտում Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով (տեսանյութ)Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններումԵրկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից․ Դավիթ ԱմալյանՉեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես․ այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է․ Տեր Հովհաննեսը կոչ արեց միանալ իրենցՆահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, հիվանդանոցից եկել է միանալու երթին, Բագրատ Սրբազանը հորդորեց հետ գնալ հիվանդանոց (տեսանյութ)
Հարցվածների 77 տոկոսը դեմ է և' ՀՀ օրհներգի, և' ՀՀ զինանշանի փոփոխությանը (լուսանկար)
Մամուլ

Այս ամենը սահմանազատման անվան տակ ներկայացնելը մեծ սուտ է, թող ասեն՝ կապիտուլյացիայի ենք ենթարկվել․ Արամ Օրբելյան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ եւ իրավագիտության թեկնածու Արամ Օրբելյանի հետ զրուցել ենք սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Տավուշում իրականացվող գործընթացի մասին։

Պետությունների միջեւ սահմանները, ընդհանրապես, որոշվում են սահմանագծման եւ սահմանազատման՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկու առաձին գործընթացի արդյունքում։ Առաջին փուլը քարտեզների, տեղանքում նշագրումների ու տեղորոշումների հետ կապ չունի, դա սկզբունքների ու մոտեցումների համաձայնեցման փուլն է։  Երկրորդ գործընթացը մեկնարկում է, երբ այդ սկզբունքների եւ մոտեցումների մասին համաձայնություն կա։ Այդ փուլում տեղանքում վերջնական տեղորոշում է իրկանացվում, թե սահմանը կոնկրետ որ հատվածներով է անցնում։ Մասնագետն ասում է՝ այն, ինչ տեղի է ունենում այդ գործընթացների անվան տակ, հակադրվում է եւ՛ ներպետական, եւ՛ միջազգային իրավունքին։ Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պահանջների կատարում։

«Գործընթացը, որը իշխանությունն իրականացնում է, ոչ իրավաչափ է, որովհետեւ, ըստ էության, սկզբունքների մասին որեւէ համաձայնություն չկա եւ ուշադրություն` գործ ունենք ոչ թե սահմանային խնդրի, այլ տարածքային վեճի հետ։ Ադրբեջանը հստակ հավակնություններ ունի ՀՀ տարածքների նկատմամբ եւ ՀՀ գործող իշխանությունը պատրաստ է զիջել ՀՀ տարածքները` ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված ընթացակարգերով, բերելով միլիոն պատճառաբանություն՝ սկսած այդ տարածքների պատկանելությունը կասկածի տակ դնելուց մինչեւ այլ քաղաքական հայտարարություններ, պետություն-հայրենիք արհեստական տարանջատումներ»,-«Հրապարակ»-ին ասում է Արամ Օրբելյանը։ 

Միջազգային իրավական հստակ նորմ, որը կասի, թե ինչպես պետք է ընթանա գործընթացը, իրավաբանի խոսքով, չկա, միակ փաստաթուղթը, որը կարելի է դիտարկել, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացման վերաբերյալ ԵԱՀԿ ուղեցույցն է, որտեղ սկզբունքներ են արձանագրված, որոնք, սակայն, ենթադրվում են այն դեպքերի համար, երբ տարածքային վեճ գոյություն չունի, երբ կողմերը հստակ գիտեն, թե որն է միմյանց սահմանը եւ տեղի է ունենում բուն սահմանի տեղորոշում: Օրինակ, հստակեցվում է, որ սահմանն անցնում է այսինչ գետի այս մասով է, այնտեղ մի քիչ առաջ է գնում․․․։ Տարածքային վեճի դեպքում միջազգային իրավունքն այլ սկզբունքներ ունի։  
«Ադրբեջանի Հանրապետությունն այս պահին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, հավակնություններ ունի: Բայց նաեւ Արցախի Հանրապետությունն է օկուպացրել, որը ՀՀ փաստաթղթերով Հայաստանի տարածք է, ուղղակի, Հայաստանը այն չի ճանաչել որպես այդպիսին, որ բանակցային գործընթացը փակուղի չմտնի։ Եթե նույնիսկ Արցախի Հանրապետության օկուպացիայի հարցն էլ չքննարկել, ՀՀ բազմաթիվ տարածքներ Ադրբեջանը օկուպացրել է եւ ասում է՝ սրանք իմն են։ Եթե մենք դիտարկենք Ադրբեջանի Հանրապետըության փաստաթղթերը, նա հավակնություններ ունի Սյունիքի, Վայոց Ձորի,  Գեղարքունիքի, Արարատի մարզի մի հատվածի նկատմամբ նույնպես, ընդ որում, այդ հավակնությունները ոչ միայն մի շարք փաստաթղթերում են արձանագրվում, այլեւ «Արեւմտյան Ադրբեջանի» մասին խոսույթում,  պետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող բարձրաստիճան անձանց հայտարարություններում, հետեւաբար սահմանազատման եւ սահմանագծման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող են քննարկել միայն այն դեպքում, եթե մենք արձանագրենք, որ տարածքային վեճ չունենք եւ տարածքի հետ կապված սկզբունքներում ունենք համաձայնություն»,-մանրամասնում է Օրբելյանը։

Մասնագետը շեշտում է՝ իշխանության փաստարկը, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները պետք է անցնեն խորհրդային սահմաններով, ընդունելի չէ, քանի որ կան հստակ իրավական փաստաթղթեր, որոնք արձանագրում են՝ սահմանները այլ սկզբունքով պետք է անցկացվեն, իսկ Ալմա Աթիի հռչակագրում, որին հղում է անում Փաշինյանը, այդ մասին խոսք չկա։ Հռչակագրի ընդունման ձեւը, ժամկետը, կարգը, վավերացման ժամանակ տեղ գտած վերապահումները, Ադրբեջանի՝ միանալը, ապա հետկանչը եւ նորից միանալը, հիմք են տալիս պնդելու, որ այն այս գործընթացի հետ որեւէ կապ չունի։ Եթե անգամ ընդունենք, որ խորհրդային սահմանները միջպետական սահման ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանության այդ դիրքրոշումը կյանքի իրավունք ունի, միեւնույն է,  այդ հարցի  շուրջ էլ Ադրբեջանի հետ համաձայնություն չկա, հետեւաբար, միակ սկզբունքը, որով կարող ենք առաջնորդվել, միջազգային իրավունքն է։

Միջազգային դատարանները, Օրբելյանի խոսքով, առնվազն 6 ցամաքային տարածքային վեճ եւ 30-ից ավելի ծովային տարածքային վեճեր են քննել։ «Սպեցիֆիկ սկզբունք, որով պետք է տարածքները որոշվեն, չկա, բայց ՄԱԿ-ի միջազգային դատարանը կոնտինենտալ շերտի եւ ծովային  սահմանների շրջանակներում դիրքորոշում է  հայտնել, որը հետագայում Ծովային իրավունքի ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի մաս է կազմել։ Դա արդարության սկզբունքն է, ինչը  նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի կենսական շահերը, տարածքի նշանակությունը պետության համար, որեւէ փոփոխության` սոցիալ-տնտեսական հետեւանքները, ազդեցությունը մարդու իրավունքների վրա։ Այդ տեսանկյունից որեւէ տրամաբանությամբ Երեւան-Թբիլիս միջպետական մայրուղին, Հայաստան մտնող գազատարը, կոմունիկացիոն գծերը չեն կարող այլ պետության մաս կազմել, նույնը վերաբերում է Շուռնուխին։ Կրկում եմ, եթե անգամ այլ արգումենտ չընդունենք, ամեն ինչ մի կողմ դնենք, գործընթացը պետք է իրականացվի արդարության սկզբունքի հիման վրա եւ ամենակարեւորը՝ պետք է իրականացվի խաղաղ եղանակով՝ անկախ նրանից, թե ում զորքերը որտեղ են գտնվում։ Եթե անգամ պայմանական ընդունենք, որ ՀՀ զորքերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ինչի հետ ես համաձայն չեմ, հրադադարի պայմաններում Ադրբեջանը չունի իրավունք զորք օգտագործել եւ ՀՀ իշխանությունը չունի իրավունք խոսելու այն մասին, որ Ադրբեջանը Տավուշում ինչ-որ բան անելու հանրավորություն ունի։ Միջազգային իրավունքում ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում ուժի սպառնալիքի տակ, ոչ իրավաչափ է»։

Ինչ վերաբերում է ներպետական իրավունքին, որն ըստ մասնագետի, տվյալ իրավիճակում առավել կարեւոր է, գործ ունենք ՀՀ պաշտոնյաների կողմից իրենց սահմանադրական պարտականությունները չկատարելու փաստի հետ։ Նրանք դա չեն կատարում՝ հիմք ընդունելով թշնամի պետության սպառնալիքը։ «ՀՀ տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության եւ ինքնիշխանության երաշխավորը ՀՀ զինված ուժերն են, կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ ոլորտում քաղաքականության մշակման համար եւ պարտավորություններ ունի ՀՀ բնակչության նկատմամբ, նա չի կարող դրանք չանել ու ասել՝ պատերազմ կլինի, եթե անեմ։ Դա նույնն է, եթե ասի՝ ինչ-որ մեկին մահապատժի ենթարկենք, որովհետեւ պատերազմ կլինի, թողնենք ինչ-որ մեկին փողոցում խմբակային բռնաբարեն, որ պատերազմ չլինի», -արձանագրում է մասնագետը։ 

Սահմանագծման ու սահմանազատման անվան տակ իրականացվող գործընթացում Արամ Օրբելյանը մեկ այլ մեծ սուտ էլ է առանձնացնում։ Իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին եւ, ըստ պահի անհրաժեշտության, հղում են անում դրա վրա, ինչը ենթադրում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրում։ Նորմալ պայմաններում հարաբերությունների կարգավորումը նախորդում է սահմանների ճշգրտմանը, ոչ թե ընթանում միաժամանակ, մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորված չեն, իսկ տարածքային վեճը լուծված չէ։ Ավելին, երկու երկրները միջազգային դատական հայցեր ունեն միմյանց նկատմամբ, որոնցով մեկը մյուսին համարում է ռասիստական պետություն։

«Չի կարող հարաբերությունների կարգավորում լինել, երբ մեր աչքի առջեւ տեղի ունեցած ռազմական հանցագործության խնդիրը քննարկման առարկա չի դառնում /Արցախում էթնիկ զտումը, խմբ․/, երբ հսկայական գույքային պահանջի խնդիր կա: Ըստ գնահատականների, միլիարդը գերազանցող գույք է մնացել Ադրբեջանի տիրապետության տակ, երբ ՀՀ քաքաղաքացիները, որոնց այս իշխանությունը չի համարում քաղաքացի, սեփականություն են կորցրել, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառման փաստը կա։ Այս պայմաններում անունը դնել, որ մենք սահմանազատում ենք իրականացնում, մեծ սուտ է, իսկ պաշտոնատար անձանց հայտարարությունները, թե ինքնիշխանություն են փրկում, իսկական Հայաստանը պատմական Հայաստանից տարանջատում են, փարիսեցիություն է եւ մանիպուլյացիա։ Իսկական Հայաստանը ՀՀ փաստաթղթերով արձանագրված է եւ այն ոչ մի տեղ 29 800 չէ, շատ ավելի մեծ է։ Այս ամբողջ խաբկանքը սահմանազատման անվան տակ անելու իմաստն այն է, որ անունը դնեն՝ դա մերը չի էլ եղել, դրա համար էլ հանձնում ենք։  Իրենք կարող են ասել՝ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել, մենք հանձնվել ենք Ադրբեջանի քմահաճույքին, ինչ ուզի, դա ենք անելու, այդ ժամանակ եկեք քննարկենք, թե ով կմնա այդ հանձնարարությունները անելու համար»,-շեշտում է Օրբելյանն ու եզրափակում․ «Ուրիշ բան չասեմ, ոստիկաններ էին գնացել եւ այդ տարածքներում ոստիկանական գործողություններ էին իրականացրել: ՀՀ տարածքից դուրս դժվար թե ՀՀ ոստիկանները կարողանային որեւէ բան անել»։