Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ահաբեկչություն է համարում ենթակայանի հրկիզումը, որը Բեռլինի մոտակայքում գտնվող Tesla գործարանում հոսանքազրկման պատճառ է դարձել։ Նրա խոսքերը մեջբերում է Märkische Allgemeine Zeitung-ը։
«Ինչ վերաբերում է հարձակմանը, ես այն դիտարկում եմ այնպես, ինչպես նահանգային իշխանությունը. դա ահաբեկչական գործողություն է»,- ասել է նա։
Կանցլերը հանդես է եկել Գերմանիայում Tesla գործարանի ընդլայնման օգտին և ընդգծել, որ ոստիկանությունը և անվտանգության մարմինները պետք է ամեն ինչ անեն հրկիզման մեղավորներին բացահայտելու և նրանց պատժելու համար։