Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա․ Պեսկովը՝ Կիրանցում պայմանագրային զինծառայողների՝ ակցիային միանալու տեղեկությունների մասին Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում (լուսանկարներ)
Հասարակություն

29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված տակտիկապես ճկուն և հետևողական քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ 2024թ․ փետրվարին կատարված կրկնակի դանակահարության դեպքը։

2024թ․ փետրվարի 24-ին՝ ժամը 01:29-ին, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Պարզվել է, որ նրանցից մեկը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ է, իսկ մյուսը՝ 29-ամյա երիտասարդ՝ նրա դստեր ամուսինը:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական և վարութային գործողությունների, նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն։

Փետրվարի 28-ին Ոստիկանության ծառայողների կողմից սառը զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով Երևան քաղաքի Վանթյան փողոցի հասցներից մեկից Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Մ․Ս․-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է դանակ և թղթադրամ` արնանման հետքերով։ Վերջինս հետագայում  ազատ է արձակվել: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվում է դատագենետիկական փորձաքննություն։

Նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն, սակայն, պարզվել է, որ ձերբակալումից հետո վերոնշյալ անձի գրպանում հայտնաբերված դանակի բռնակից և դանակահարության դեպքի վայրից հայտնաբերված հովարով գլխարկից վերցված քրտնաճարպային հետքերից անջատված ԴՆԹ-ները պատկանում են միևնույն անձին։ Որոշում է կայացվել հիշյալ երկու վարույթները, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացենելու մասին:

Տուժողի մասնակցությամբ լուսանկարով ճանաչման քննչական գործողության ընթացքում վերջինս ճանաչել է իրեն և կնոջ հորը մարմնական վնասվածքներ հասցրած Մ.Ս.-ին:

Կատարված վերոնշյալ, ինչպես նաև՝ անհրաժեշտ մի շարք այլ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մ․Ս․-ն 2024թ. փետրվարի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցում հանդիպելով իրեն անծանոթ 50-ամյա տղամարդուն և նրա դստեր ամուսնուն, ձեռքին առկա լույսը նրանց կողմ ուղղելով, հարցրել է՝ արդյոք լույսը նրանց խանգարում է: Բացասական պատասխան ստանալուց հետո, խուլիգանական դրդումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, 50-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ առկա դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Սակայն տուժողի փեսայի միջամտության, ինչպես նաև ժամանակին ցույց տրված բուժօգնության արդյունքում հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը։ Այդ ընթացքում Մ.Ս.-ն նույն դանակով հարվածներ է հասցրել նաև 29-ամյա երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (խուլիգանական դրումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրումներով այլ անձի առողջությանը զենքի գործադրմամբ միջին ծանրության վնաս հասցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ոստիկանությանը հանձնարարվել է ձերբակալել Մ․Ս․-ին և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ինչն իրականացվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: