Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓԾ-ն տեղեկացնում է փակ ճանապարհների մասինՀայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհինԲերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել
Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)
Հասարակություն

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար տիկին Անն-Լորանս Պետելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ: