Crocus City Hall-ի ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան։
«Իհարկե, Ուկրաինան»,- լրագրողների հարցին, թե ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինա՞ն, թե՞ Ռուսաստանի Դաշնությունում արգելված ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը, պատասխանել է Պատրուշևը: