Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունն էր, որի արդյունքում ազատումներ եղան համակարգից․ Գրիգոր Մինասյան
Դավիթ Տոնոյանին երբ հրավիրեցինք, ուղեկցող անձնակազմի և դատավորի որոշումների մեջ հակասություն եղավ։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։
«Ծառայողական քննություն նշանակեցիք, որի արդյունքում փորձեցիք պարզել՝ եղել է, չի եղել, բոլորն իրար ձայնագրել են, չեն ձայնագրել․․․ ես չեմ ուզում դրա մեջ մտնել, գիտեմ, որ այդ մարդը համակարգից հեռացվել է, բայց ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ ենք հիմա մենք համակարգում տեսնում արդեն հեռացված մարդկանց»,- նկատեց Քոչարյանը։
Արձագանքելով նրան՝ Գրիգոր Մինասյանը նշեց, որ հարցը մի քանի շերտ ունի։
«Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունն էր, որի արդյունքում ազատումներ եղան համակարգից, բոլոր մարդիկ, որ ներգրավված են եղել պրոցեսում, այսօր չեն աշխատում համակարգում»,- ասաց նախարարը։