Անկարան Մոսկվային է փոխանցել ահաբեկիչների մասին տեղեկությունը
Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման երկու մասնակիցներ այցելել են Թուրքիա, սակայն Մոսկվայից նրանց վերաբերյալ նախազգուշացումներ չեն եղել։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ չորս ձերբակալվածներից երկուսը նախկինում շրջել են Ռուսաստանի Դաշնություն-Թուրքիա-Ռուսաստան երթուղով, նրանք հանրապետության տարածք են ժամանել Մոսկվայից։ Նրանք Թուրքիայում գրանցում չունեն:
Աղբյուրները հավելել են, որ այդ անձանց վերաբերյալ Մոսկվայի կողմից նախազգուշացումներ չեն եղել։ Թուրքիայում նրանց գտնվելու փաստերն ուսումնասիրվում են, որոնք կշարունակվեն զեկուցվել ռուսական կողմին։
Պարբերականը նշում է, որ Անկարան ուշադիր ուսումնասիրել է այս երկու անձանց հետ կապված բոլոր հարցերը և ամեն ինչ հայտնել Մոսկվային: