Ադրբեջանում ահաբեկչություն է կանխվել
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հետաքննություն են անցկացրել, որի արդյունքում ձերբակալվել է ՌԴ Մուրմանսկ քաղաքում բնակվող, Ադրբեջանի քաղաքացի Ասկերով Բահրուզ Ալիմամեդ օղլուն:
Այս մասին ասված է այդ երկրի Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ասկերովը կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Պետական անվտանգության ծառայությունը պարզել է, որ տղամարդը ստեղծել է Ադրբեջանի քաղաքացիների համայնք, որոնց նա հանձնարարել է մահափորձ իրականացնել Լենքորանի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։
Ահաբեկիչների մեկ այլ թիրախ է եղել օտարերկրյա քաղաքացին, որն աշխատում էր որպես անգլերենի ուսուցիչ։
Բահրուզ Ասկերովը կալանավորվել է: