Թուրք պատգամավոր Փերինչեքը Մոսկվայում կատարված ահաբեկչության մեջ մեղադրում է ԱՄՆ-ին ու անձամբ Բայդենին
Թուրքական VATAN կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ը և անձամբ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը։
«Ահաբեկչական կազմակերպության մասին խոսակցություններն իրականում թաքցնում են Բայդենի ահաբեկչական ապարատը»,- նշել է թուրք քաղաքական գործիչը։
Փերինչեքը նշել է երեք պատճառ, որոնք վկայում են այն մասին, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ը և Սպիտակ տան ներկայիս ղեկավարը։
«Առաջինը որպեսզի Եվրոպային ավելի խորը ներքաշի ուկրաինական հակամարտության մեջ: Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանություններին անհրաժեշտ է հզոր փաստարկ՝ հավաքելու երիտասարդներին, ովքեր գնում են դեպի մահ», - պարզաբանել է Փերինչեքը, ում խոքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Եվ նման ահաբեկչություններն անհրաժեշտ են նաև, որպեսզի երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կրկին չզբաղեցնի պետության ղեկավարի աթոռը։