Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել գերիների փոխանակման հարցում
ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը մերժել է 700 պաղեստինցի գերիներին 40 իսրայելցի պատանդների հետ փոխանակելու առաջարկը:
Այս մասին պնդում են իրանական լրատվամիջոցները։
«Իսրայելական պատերազմի և Գազայի պաշարման պայմաններում ոչ մի փոխանակում չկա»,- երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները մեջբերել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքերը, ով ցանկացել է անհայտ մնալ։
«Մենք արդեն բացատրել ենք մեր դիրքորոշումը և չենք շեղվելու դրանից»,- ասել է արմատական խմբավորման ներկայացուցիչը։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է ՀԱՄԱՍ-ի հետ գերիներին ու պատանդներին փոխանակելու ԱՄՆ առաջարկին և սպասում է խմբավորման պատասխանին։