Հանրային ռադիոյի տնօրենի հոդվածում լրագրողական էթիկայի խախտում չկա․ Դիտորդ մարմին
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի «Ցլերի, հռչակագրի, մեր ինքնության մասին» հոդվածում լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։ Այս մասին ասվում է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հրապարակած փորձագիտական կարծիքում։
«Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող և հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների և պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին և էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը»,- նշված է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքում։