Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից ավելի քան 1,5 ժամ անց ՄԻՊ-ը հայտնել է, որ արագ արձագանքման այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:
Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել, և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում: