Լսելով Պուտինի այս խոսքերը՝ իսկապես արտասվեցի. Մարգարիտա Սիմոնյանը սպասում է մյուս ռուսական հողերի վերամիավորմանը
Ես հազվադեպ եմ լաց լինում: Բայց լսելով այս խոսքերը՝ իսկապես արտասվեցի: Թարթչաներկս հոսեց: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը` հրապարակելով Պուտինի ուղերձի տեսանյութը` Ղրիմի վերամիավորման մասին:
«Ես երբեք նման ցնծություն, նման հպարտություն չեմ զգացել։ Եվ անհանգիստ, գրեթե կրոնական երկյուղածությամբ, շունչս կտրած՝ ես ամեն օր սպասում եմ այս հույզերի կրկնությանը։ Երբ ռուսական բոլոր հողերը կվերադառնան Ռուսաստանին, ինչպես Ղրիմը վերադարձավ տասը տարի առաջ»,- գրել է Սիմոնյանը: