Պուտինը խոսել է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին
Եթե Ռուսաստանը բախվի ՆԱՏՕ-ին լայնամասշտաբ հակամարտության մեջ, դա կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իր նախընտրական շտաբում կայացած մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Բայց ես արդեն ասել եմ, և բոլորի համար էլ պարզ է, որ սա մեկ քայլ է լինելու լայնածավալ Երրորդ համաշխարհային պատերազմից։ Կարծում եմ, որ հազիվ թե որևէ մեկին դա հետաքրքրի»,- ասել է Պուտինը, մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
Պուտինը նաև պնդել է, որ ՆԱՏՕ-ի զորքերն արդեն մասնակցություն ունեն Ուկրաինայում պատերազմին: