Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար
Գերմանիայի նախագահի խոսնակ Քերստին Գամելինը Tagesspiegel-ին ասել է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր չէ շնորհավորել Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Պուտինին ուղղված նամակ չի լինելու»:
Ավելին, վեց տարի առաջ՝ 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո, Շտայնմայերը շնորհավորել էր Պուտինին հաղթանակի կապակցությամբ։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՌԴ նախագահական ընտրությունների վերաբերյալ Գերմանիայի ԱԳՆ-ի քննադատությունը, նշել էր, որ ընտրությունների արդյունքները զարմանալի չէին, քանի որ «ամբողջ Ռուսաստանը համախմբվեց և համերաշխություն դրսևորեց»։