Մոսկվան զգուշացնում է Հայաստանին․ Մարիա Զախարովա
Շփումների ընթացքում Մոսկվան զգուշացնում է Հայաստանին արևմտյան երկրների հակառուսական կուրսի մեջ ներքաշելու ռիսկերի մասին։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք, մենք բավականին երկար ժամանակ է, ինչ տեսնում ենք այս միտումը, և մենք խոսում ենք դրա մասին։ Մենք խոսում ենք, այդ թվում՝ շատ գաղտնի, մեր հայ գործընկերների հետ, միայն մեկ նպատակով՝ զգուշացնել»,- ասել է Զախարովան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել։
«Մենք հիանալի հասկանում ենք, որ պետությունները և ընդհանուր Արևմուտքը տասնամյակներ, դարեր շարունակ մարտավարություն են կիրառում երկրներին և ժողովուրդներին որպես իրենց գործիք վերաբերվելու համար: Միևնույն ժամանակ, թաքնվելով բարի մտադրությունների հետևում»,- ասել է։
Զախարովան վստահեցնում է, որ Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը և կառուցի ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն, և ոչ թե այն շահերը, որոնք ինչ-որ մեկը գրել է այնտեղ՝ Բրյուսելում կամ որևէ այլ մայրաքաղաքում։