Ջո Բայդենը հերթական անգամ վիրավորել է Վլադիմիր Պուտինին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին վիրավորական արտահայտություններ է արել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հասցեին։
«Կարծում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամների ճնշող մեծամասնությունը պատրաստ է անել իրենց բաժին գործը ի պաշտպանություն Ուկրաինայի։ Եվ ես կոչ եմ անում բոլոր ներկաներին այս սենյակում կանգնել Վլադիմիր Պուտինի դեմ: Նա ավազակ է»,- ասել է Բայդենը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Բայդենի վիրավորանքին և ընդգծել, որ Ամերիկան դժվար թե կարողանա հպարտանալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին վիրավորական խոսքերով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դեմ։