Ամերիկացիները դեմ չեն ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա ուղարկելուն
ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կորոշի՝ արդյոք զորքեր կուղարկի Ուկրաինա;
Այս մասին ասել է Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին։ Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը դեմ կլինի, որ այլ երկրներ իրենց զորքերը տեղակայեն Ուկրաինայում, Քիրբին ասել է, որ դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դեմ չէ Ուկրաինա այլ երկրների զորքերի տեղակայմանը, մինչդեռ Վաշինգտոնն իր զինուժը չի ուղարկի։
«Սա ինքնիշխան որոշում է, որը գնահատում և ընդունում է յուրաքանչյուր ժողովուրդ։ Ես կարող եմ խոսել միայն Միացյալ Նահանգների և մեր գլխավոր հրամանատարի անունից։ Նա հասկացրեց, որ մենք զորքեր չենք տեղակայելու»,- պատասխանել է Քիրբին: