Փաշինյանն ասաց, որ պատրաստ են միջազգային ատյաններից հետ վերցնել Ադրբեջանի դեմ գանգատները (տեսանյութ)
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է»։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատները հետ վերցնելու մասին հարցին։
Նա ասաց, թե այս հարցում որն է Հայաստանի դիրքորոշումը և նշեց, որ դա կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն, և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել։
«Դա տրամաբանական է․ որովհետև երբ կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր, Հայաստանի Հանրապետության համար դա կարևոր գործոն է մեր ասելիքն առաջ մղելու համար»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասաց՝ եթե խաղաղության պայմանագրի տեսքտի շուրջ գալիս ենք համաձայնության ու հասնում ենք ստորագրման փուլին, «ես չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք, խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի մասին, երկուստեք նման լուծման գնալը»։