ՀԱՊԿ-ը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չի ստացել. ՀԱՊԿ քարտուղար
Երևանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Երևանը վերջին շրջանում իսկապես չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այդուհանդերձ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին լիովին համապատասխան,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանին համապատասխան կառույցների ընդունած որոշումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ նշում եմ, որ Երևանի քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի ստացել,-նշել է ՀԱՊԿ քարտուղարը: