Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)

Պետք է բարձրացնենք կառավարման մեր կարողությունները․ Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ է տվել

Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և ստացան նոր հանձնարարականներ։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Ֆինանսական ոլորտում զեկուցվեց ապառքների մարման հետ կապված գործընթացների, ֆոնդային բյուջե ուղղված գումարների չափի, նախորդ տարվա համեմատ վարչական բյուջեի պահուստային ֆոնդի ձևավորման, դոտոցիաների ավելացման արդյունքում պահանջվող անելիքների, համայնքներում 2023 թվականի տարեվերջին ձևակերպված, սակայն չկատարված պարտավորությունների հետ կապված հարցերի մասին։

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում զեկուցվեց Սևան «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ից գանձվող գումարների և այլ չպլանավորված մուտքերի հանրագումարը համայնքների 2024 թվականի բյուջեի պլանային ցուցանիշների մեջ ներառելու, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու և դրանց շրջակա միջավայրերը սանիտարական վիճակի բերելու, 2023 թվականի ընթացքում ապառքների գանձման նպատակով ուղարկված ծանուցումների և ԴԱՀԿ ներկայացված գործերի հետ կապված հարցերի մասին:

Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում զեկուցվեց ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի, 2024 թվականի սուբվենցիոն հայտերի ներկայացման վերջնաժամկետների, այլ գերատեսչությունների կողմից մարզի տարածքում առաջիկայում իրականացվող բոլոր ծրագրերի և համայնքներում 2024 թվականին ձեռք բերված նոր նախագծերի, համայնքների կողմից տրված շինթույլտվությունների ժամկետների պահպանման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին տեղադրված և ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման ընթացքի հետ կապված հարցերի մասին։

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում զեկուցվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Կրթահամալիր» ծրագրով Գեղարքունիքի մարզում նախատեսված աշխատանքների, նոր կառուցվող դպրոցների շինաշխատանքների ավարտից հետո գույքի ձեռքբերման գործընթացի, Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի տանիքին ձյան շերտի հաստության պատճառով հասցված վնասը շտկելու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների, դաստիարակների աշխատանքի տեղավորման, դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու ընթացքի հետ կապված հարցերի մասին։

Առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտում ներկայացվեց Կարմրուկ սուր վարակիչ հիվանդության տարածման դեմ ձեռնարկված միջոցառումների, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, առողջապահության նախարարության կողմից տրամադրվող բժշկական սարքավորումների բաշխման, առողջապահական հիմնարկների ֆինանսատնտեսական հաշվետվությունների քննարկման, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ նախկին մասնաշենքի համապատասխան հատվածները պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ հանձնելու, ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար կնքված պայմանագրերի քանակի հետ կապված հարցերի մասին։

Մարզպետ Կարեն Սարգսյանը հանձարարարեց՝ առանձնակի ուշադրություն դարձնել տեղական բյուջեներում 2025 թվականի սուբվենցիոն ու կապիտալ ծրագրերի իրակակացման նախագծանածահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար նախատեսվող գումարների իրատեսական լինելուն։

«Այդ գումարները պետք է նախատեսվեն ոչ թե սոսկ ձևի համար, այլ արտացոլեն այն հնարավորությունները, որոնք այս պահին ունեն տեղական բյուջեները՝ կապիտալ շինարարություն իրականացնելու համար։

Տարեցտարի պետությունն ավելացնում է մեր հնարավորությունները, ուստի մենք էլ պետք է դրան համարժեք բարձրացնենք կառավարման մեր կարողությունները՝ ստեղծված միջոցները ժամանակին ուղղելով կենսական կարևոր ծրագրերի իրակականցմանը»,-նշեց Կարեն Սարգսյանը։

Խորհդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ և առաջնահերթ նշանակության այլ հարցեր։