Զինված խմբավորումները հարձակվել են Հայիթիի նախագահի պալատի վրա
Զինված խմբավորումները հարձակվել են Հայիթիի մայրաքաղաքի մի քանի կառավարական շենքերի վրա, այդ թվում՝ նախագահական պալատի վրա։
Այս մասին հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով աղբյուրին։
«Ուրբաթ երեկոյան Հայիթիի ավազակները լայնածավալ հարձակում են գործել մի քանի կառավարական շենքերի վրա Պորտ-օ-Պրենսում կամ դրա մերձակայքում», - պարզաբանվում է նյութում:
Նախագահականից բացի հարձակման են ենթարկվել ՆԳՆ շենքն ու ոստիկանական բաժանմունքը։