Թուրքիան թուրքմենական գազ է ուզում Ադրբեջանի տարածքով
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ուսումնասիրում է Թուրքմենստանից Եվրոպա բնական գազը Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով փոխադրելու այլընտրանքները։
Այս մասին Ստամբուլում Էներգետիկայի և կլիմայի ֆորումի ժամանակ ասել է վարչության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։
Նրա խոսքով, թուրքմենական գազի հարցը երկար տարիներ եղել է օրակարգում։
«Մենք գտնվում ենք մի փուլում, երբ պայմանները հասունացել են, կա գազի առաքման երեք տարբերակ, դրանցից մեկն այն է, որ թուրքմենական գազը Իրանի և Ադրբեջանի տարածքով Թուրքիա տեղափոխվի։
«Որպես այլընտրանք, թուրքմենական գազը կարող է Թուրքիա մատակարարվել Կասպից ծովով անցնող խողովակաշարով, որն ըստ էության ավելի դիմացկուն է, ավելի կայուն»,- ասել է նախարարը։