Հութիները հերթական հարվածն են ստացել ամերիկացիներից
ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են Հութիների շարժական հականավային հրթիռների վրա Եմենի տարածքներում։
Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են ինքնապաշտպանության նպատակով։
Բացի այդ, զեկույցում ասվում է, որ Եմենի հութիները երկու հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Ադենի ծոցում Սինգապուրի դրոշի ներքո գտնվող Propel Fortune նավի ուղղությամբ։