Թրամփը Բայդենին անվանել է «Պուտինի խամաճիկ»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր իրավահաջորդ Ջո Բայդենին անվանել է «Պուտինի խամաճիկ» և ասել, որ նա հանձնել է ամեն ինչ, այդ թվում՝ Ուկրաինան։
Թրամփին զայրացրել են Կոնգրեսում Բայդենի խոսքերն այն մասին, որ ամերիկացի նախկին առաջնորդը խոնարհվել է Ռուսաստանի նախագահի առաջ։
«Բայդենը նրանց տվեց ամեն ինչ, ներառյալ Ուկրաինան: Ես վերցրեցի գազատարը՝ «Հյուսիսային հոսք 2»-ը, նա տվեց դա նրանց: Նա Պուտինի և Սիի Ցզինպինի, և բառացիորեն բոլոր առաջնորդների խամաճիկն է», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։