Կիմ Չեն Ընը ղեկավարել է հեռահար հրետանու կրակոցները
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է հրետանու բազա և անձամբ վերահսկել կրակոցները։
Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ուսումնական հրապարակում Կիմ Չեն Ընին դիմավորել են ԿԺԴՀ պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը և գլխավոր շտաբի պետ Լի Յոնգ Գիրը և Կորեայի ժողովրդական բանակի խոշոր կազմավորումների հրամանատարները։
Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն ևս մի քանի օր։