ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են առաջիկա երկու օրվա ընթացքում հարձակվել Մոսկվայում մարդկանց մեծ բազմության վրա։
Գործակալությունը իր կայքում տեղադրել է նախազգուշացում ԱՄՆ քաղաքացիների համար, որոնց խորհուրդ է տրվել առաջիկա 48 ժամում խուսափել Մոսկվայում մարդկանց մեծ կուտակումներից։
Դեսպանությունը վերահսկում է նման միջոցառումների ժամանակ ծայրահեղականների հնարավոր հարձակումների մասին տեղեկատվությունը, ասվում է նախազգուշացման մեջ։ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը այլ մանրամասներ չի հայտնել
Ընդգծենք, որ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս նույն նախազգուշացում է արել Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին։