Ամերիկացի զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ ասել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին, և ինքը հետևելու է, որ իրավիճակը չփոխվի։ Այս մասին գրում է TACC-ը։
«Իրականում ամերիկացի զինվորները չեն [մասնակցի] Ուկրաինայի պատերազմին, և ես վճռական եմ շարունակել նույն ոգով», - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ինքն է խնդրում միայն զենք մատակարարել, այլ ոչ թե իր տարածք ամերիկյան զորքեր ուղարկել։
Նա կարծում է, որ ուկրաինական կողմը կարող է հաղթել հակամարտությունը, եթե Վաշինգտոնն աջակցի Կիևին և նրան զենք տրամադրի։ Այս կապակցությամբ Բայդենը ևս մեկ անգամ կոչ է արել Կոնգրեսին աջակցել Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու Սպիտակ տան որոշմանը։
Ամերիկայի նախագահը հավելել է, որ եթե Միացյալ Նահանգները նահանջի Ուկրաինային աջակցելուց, դա վտանգի տակ կդնի նրան։