Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա
Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով Թուրքիա կժամանի մարտի 8-ին։ Հայտնի է, որ դրա ընթացքում Ուկրաինայի նախագահը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրում է Reuters-ը։
Առկա տեղեկատվության համաձայն՝ կողմերը կքննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ընթացքը և այլ թեմաներ։