Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել չքանդել կայունությունը Կորեական թերակղզում
Կորեական թերակղզին չպետք է կրկին հայտնվի պատերազմական քաոսի մեջ, անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկումն ու ճնշումը և կանգնեցնել առճակատումը:
Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Ներկայիս իրավիճակը Կորեական թերակղզում գնալով ավելի է սրվում, և սա այն է, ինչ չի ցանկանում տեսնել Չինաստանը: Աշխարհն արդեն բավական քաոսային է: Թերակղզին չպետք է նորից ընկնի պատերազմի և քաոսի մեջ»,- ասել է Վան Ին: