ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենի օդանավակայանին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը երկու հարված են հասցրել Եմենի Անսար Ալլահ շարժման կողմից վերահսկվող Ալ-Հոդեյդա քաղաքի օդանավակայանին։
Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։
Հարձակումների հետեւանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։