Ռուսաստանը բանտարկության մեջ գտնվող 2 քաղաքացու է փոխանցել Իրանին
Ռուսաստանի Դաշնությունը, դատապարտյալների փոխանցման համաձայնագրի շրջանակներում, Իրանին է փոխանցել ՌԴ-ում բանտարկության մեջ գտնվող Իրանի երկու քաղաքացիների։
Նշվում է, որ դատապարտյալների փոխանցումը Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների, ինչպես նաև Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ ջանքերի արդյունք է։