Գեղարքունիքում բնակիչները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի բնակիչները իշխանություններից դժգոհ են` չեն կարողանում վաճառել իրենց գյուղմթերքը` կարտոֆիլը, կաղամբը. պահանջարկը փոքր է, իսկ գինը` ինքնարժեքից ցածր։ Իսկ կառավարությունը չի աջակցում իրենց արտադրանքը սպառելու գործում։
Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը 5 օր ժամանակ է խնդրել` գյուղացիներին պատասխան տալու համար։ Դրանից հետո ցուցարարները բացել են ճանապարհը։