Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունից շահում է հայ ժողովուրդը․ Պեսկով (տեսանյութ)
Ինչպես երկրների, այնպես էլ մարդկանց հարաբերություններում լինում են տարբեր ժամանակահատվածներ։ Օրինակ` ամենամոտ հարևանների հարաբերություններում կարող է լինել մի շրջան, երբ լարվածություն լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» մարաթոնի ժամանակ և անդադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։
«Քաղաքական կամք է հարկավոր և մեր կողմից այն կա։ Հարկավոր է 2 երկրի ղեկավարների կոնստրուկտիվ և հեռանկարային հարաբերություններ, դա ևս մեր կողմից կա, այդ է պատճառը, որ վստահ եմ՝ բոլոր դժվարությունները կանցնեն»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը լիովին փոխշահավատ է՝ դրանից շահում է հայ ժողովուրդը։
Նա նշեց, որ Հայաստանն այն երկրներից է, որը դինամիկ տնտեսական աճ է գրանցում։
«Անցած տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը գերազանցել է 15%-ը, ինչը մասամբ պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, Սոչիում ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։ Մենք դեմ ենք որևէ մեկին որևէ բան թելադրելուն. մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն ենք կողմ։ Համոզված ենք, որ մեր հայ ընկերներն էլ են դա հասկանում»,- ասել է Պեսկովը։