Բազմաթիվ մարդիկ կրկին չեն կարողանում մտնել «Ֆեյսբուք» կամ «Ինստագրամ». փորձագետը խորհուրդ է տվել, թե ինչ անել (տեսանյութ)
Երեկ` մարտի 5–ին, սոցցանցերում առաջացած տեխնիկական խնդիրներից հետո բազմաթիվ մարդիկ կրկին չեն կարողանում օգտվել իրենց օգտահաշիվներից։
Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Բազմաթիվ մարդիկ կրկին չեն կարողանում մտնել «Ֆեյսբուք» կամ «Ինստագրամ»։ Ի՞նչ անել, ո՞նց անել։ Փորձող կա` հավելվածը ջնջել ու նորից տեղադրել է, օգնել է»,– գրել է նա։
Մարտիրոսյանի գրառման տակ տասնյակ մարդիկ մեկնաբանություն են թողել, որ այդպես էլ չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ։ « «Ինձ մոտ էլ չի լինում, կոդ չի գալիս, 20 անգամ փորձել եմ», «Չի լինում, միևնույնն է` չի ստացվում», «Ինձ չօգնեց»»,–գրել են նրանք։