ՌԴ և Ադրբեջանի վարչապետների բանակցությունների արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել
ՌԴ և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի բանակցությունների արդյունքներով երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի մասին համաձայնագիր է ստորագրվել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բացի այդ, բանակցությունների արդյունքում հաստատվել է երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագիրը: Ստորագրվել է համաձայնագիր նաև ռուս-ադրբեջանական սահմանի անցակետերի զարգացման միջոցառումների ծրագրի շուրջ։