Ավիավթար ԱՄՆ-ում. կան զոհեր
Միաշարժիչ ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ-ի Թենեսի նահանգում, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է:
Այս մասին հայտնում է Նեշվիլի ոստիկանությունը սոցիալական ցանցերում:
«Միշարժիչ ինքնաթիռը կործանվել է: Ինքնաթիռում գտնվող մի քանի մարդ զոհվել է»,- ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ։
Նշվում է, որ ոստիկանությունը շարունակում է աշխատանքները՝ պարզելու, թե ուր էր թռչում կործանված ինքնաթիռը։