Գերմանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը մարտի 4-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Ղրիմի կամրջի վրա հարձակումների մասին գերմանացի սպաների զրույցի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր նա հրավիրվել է ՌԴ ԱԳՆ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Դեսպանի կանչը տեղի կունենա հրապարակված խոսակցությունների ֆոնին՝ կապված Ղրիմի կամրջի վրա հարձակումների վերաբերյալ գերմանացի սպաների խոսակցության հետ։